Լեզվի եւ իշխանության մասին, Պաուլո Ֆրեյրի

Ո՞վ է ասել, որ այս առոգանությունը կամ մտածելու այս կերպը մշակվածն է: Եթե կա մշակվածը, դա այն պատճառով է, որ կա նաեւ չմշակվածը: Անհնար է խորհել լեզվի մասին՝ առանց խորհելու գաղափարախոսության եւ իշխանության մասին: Ես պաշտպանում եմ ուսուցիչների կոչումը՝ սովորեցնել մշակված լեզուն, եւ ես պաշտպանում եմ երեխաների եւ մեծերի իրավունքը՝ սովորել ընդունված տարբերակը: Բայց ժողովրդավար ու հանդուրժող ուսուցիչ լինելով՝ անհրաժեշտ է բացատրել երեխաներին եւ մեծերին, որ նրանց խոսելու ձեւը նույնքա՛ն գեղեցիկ է, որքան մերը: Երկրորդ՝ որ նրանք այդպես խոսելու իրավունքն ունե՛ն: Երրորդ՝ որ, համենայնդեպս, նրանց պետք է սովորել ընդունված շարադասությունը՝ տարբեր պատճառներով: Որքան ավելի շատ ընկալեն ընդունված շարադասությունը ճնշված, աղքատ մարդիկ, այնքան ավելի շատ կկարողանան արտահայտել իրենց ձայնը, իրենց խոսքը՝ անարդարության դեմ պայքարում: 

Բրազիլացի գիտնական Պաուլո Ֆրեյրիի արտահայտած մտքերը լեզվի ուսուցման մասին մեջբերում են նրա վերջին հարցազրույցի տեսագրությունից (3:49-5:58):

About nametheworld

Grassroots and media activist Advanced Master in European Integration & Development, Institute for European Studies, VUB, Brussels; MA in Mass Communication and Media Studies, Howard University; Majored in International Relations, Yerevan State University
This entry was posted in Paulo Freire and tagged , , , , , , , . Bookmark the permalink.

Leave a comment